Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել
19.01.2018 | 17:07

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել` նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք յուրաքանչյուր հարց քննարկում ենք ժամանակին: Վարչապետի հարցը կքննարկենք մինչև ապրիլ կամ ապրիլի սկզբին, որովհետև դա է պահանջում մեր օրենսդրությունը»,- նշեց Շարմազանովը:

Նա մանրամասնեց, որ մինչև ապրիլ ԱԺ-ն պետք է ընտրի ՀՀ նախագահին, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին, դատական օրենսգրքում իրականացնի լուրջ փոփոխություններ: «Մեզ սպասում է ահռելի օրենսդրական աշխատանք, որ կարողանանք սահուն անցում ապահովել դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ ապրիլի առաջին կեսին կընտրենք ՀՀ նոր վարչապետին»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ